Ամանորի գիշերը Երևանում (ֆոտո)
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:
Ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել և շնորհավորել են հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ և էստրադային ու ժողովրդական համույթներ:
Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչև ուշ գիշեր:
Իսկ կեսգիշերին, տոնական հրավառության ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակում ներկա քաղաքացիներն ու համերգային ծրագրի մասնակիցները դիմավորել են Նոր տարին:
Համերգային ծրագիրը շարունակվել է մինչև գիշերը ժամը 02:00-ն՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա դիսկոտեկով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

![]()






















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն