««Բավարիան» լավ խթան է մեր խաղը զարգացնելու համար». Ռոյս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը հայտարարել է, որ իր թիմի համար դժվար կլինի շրջանցել «Բավարիային». տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Մենք պետք է իրատես լինենք: «Բավարիայի» խաղը տպավորիչ է: Մենք մի շարք վնասվածքներ ստացած ֆուտբոլիստներ ունեինք, որոնց չկարողացանք լիարժեք փոխարինել: Սակայն խոստանում եմ, որ «Բորուսիան» կրկին առաջ կշարժվի:
«Բավարիան» Եվրոպայի լավագույն ակումբն է, բայց այն լավ խթան է մեր խաղը զարգացնելու համար»,- նշել է Ռոյսը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն