Շուշաննա Թովմասյանի, Տաթևիկ Ադումյանի և Լիկա Սալմանյանի կուլիսային լուսանկարները
Հասարակություն
Esem.am-ի հունվարյան համարի դեմքերը սերիալային երեք դերասանուհիներ են:
Շուշաննա Թովմասյան. «Միշտ սպասում եմ ՆՐԱՆ»
Շուշաննան միշտ մեծ պատասխանատվությամբ է վերաբերում ֆոտոշարքերին. այս անգամն էլ բացառություն չէր: Նախապես իմանալով, որ ֆոտոշարքն անցկացնում ենք մեր տոնական համարի համար՝ դերասանուհին փորձել էր հատուկ կերպար ստանալ և անել այնպիսի դիմահարդարում ու վարսահարդարում, կարծես Ձյունե թագուհի է:
Տաթևիկ Ադումյան. «Ամուսնանալուց հետո ավելի երջանիկ եմ»
Ֆոտոշարքի ընթացքում Տաթևիկին պետք չէր ասել՝ այսպես կամ այնպես կանգնիր, այս կամ այն արա: Բնավորությամբ չափազանց բծախնդիր դերասանուհին հստակ գիտեր՝ ինչ է ուզում և ինչ է պետք անել ցանկալի արդյունքն ունենալու համար:
Լիկա Սալմանյան. «Հաջողությանս գրավականներից մեկն էլ արտաքինս է»
Լիկան իրեն շատ լավ էր զգում ֆոտոշարքն անցկացնելու ժամանակ: Սերիալային դերասանուհին պարբերաբար նայում էր լուսանկարներն ու հիանում իր գեղեցկությամբ:) Նա ևս ոգևորությամբ լուսանկարվեց, արդյունք էլ հուսախաբ չարեց:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն