Վարդան Մինասյանը կարող է գլխավորել «Ռուբինը»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել Կազանի «Ռուբինը»: Այս մասին հայտնում է «Чемпионат.com»-ը:
Հիշեցնենք, որ Կուրբան Բերդիևի պաշտոնաթողությունից հետո, թիմը փնտրում է նոր մարզչի: Կուրբան Բերդիևը «Ռուբինը» գլխավորել է 2001 թվականից, և այդ ընթացքում թիմը երկու անգամ նվաճել է չեմպիոնական տիտղոս (2008, 2009), ևս երկու անգամ էլ դարձել բրոնզե մեդալակիր (2003, 2010): Նրա ղեկավարման տարիներին կազանյան ակումբը նվաճել է Ռուսաստանի գավաթը (2011/2012), ևս երկու անգամ՝ Սուպերգավաթը (2010, 2012): Նշվում է, որ Կուրբան Բերդիևի պաշտոնաթողության պատճառն ազգային առաջնությունում թիմի ցուցաբերած վատ արդյունքներն են
Կայքը հիշեցնում է նաև, որ Վարդան Մինասյանն իր հերթին պաշտոնաթող է եղել Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլից հետո:
Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Փյունիկը» 3 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2008, 2009, 2010), 2 անգամ՝ Հայաստանի գավաթակիր (2009, 2010), Սուպերգավաթակիր (2010, 2011):
Այդ ամենից զատ, Վարդան Մինասյանը 4 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիչ 2009, 2010, 2011, 2013 թվականներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ