Յուրա Մովսիսյանն արձակուրդից կվերադառնա ժամանակից շուտ
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Բոկետին, Տասկին և Ռոմուլոն արձակուրդից ավելի վաղ կվերադառնան և կսկսեն անհատական ծրագրով մարզումներ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Հաջորդ շաբաթ այս ֆուտբոլիստներն Իսպանիայում արդեն կսկսեն մարզումները:
Ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավարի՝ Միխայիլ Վարտապետովի խոսքով՝ վերոնշյալ ֆուտբոլիստներն ավելի վաղ են սկսում մարզումները, որպեսզի ավելի արագ հարմարվեն ընդհանուր խմբի հետ մարզումներին:
«Սպարտակի» ֆուտբոլիստների մեծ մասը հանգստից կվերադառնա հունվարի 20-ին, իսկ 24-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմերություններում կայանալիք առաջին ուսումնամարզական հավաքին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ