ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. Ջուլհակյան Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է «Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել է Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. Խամոյան Գերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները Անդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց» Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին «Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե Քալաշյանին 

Աստվածաշունչը և Ամանորը

Հասարակություն

Ի՞նչ է Սուրբ Ծնունդը և ինչու՞ է այդպես կոչվում: Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Դա Քրիստոսի ծնունդն է: Ինչու՞ է Սուրբ, որովհետև Աստվածային հատուկ միջամտությամբ է, որ ծնվել է Հիսուս Քրիստոս. նա իր ծնունդով փոխեց աշխարհը:
Մարդկությունը մեր թվագրությունը հաշվում է այդ ծնունդից: Աշխարհը ժամանակագրությունը հաշվելիս ասում է` Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո: Մարդկայնորեն անհնարին է բացատրել, թե ինչու Քրիստոսի ծնունդը հանկարծ որոշվեց նոր թվագրության սկիզբ ընդունել: Քրիստոսը ո՛չ Ալեքսանդր Մակեդոնացի էր, ո՛չ Հուլիոս Կեսար, ո՛չ Կոստանդիանոս Մեծ, այսինքն` կայսր չէր, որ որոշում կայացներ, թե. «Այսուհետ իմ ծնունդից պիտի հաշվեք մեր թվարկությունը»: Բայց Քրիստոսի` աստվածային հատուկ միջամտությամբ ծնվելով և Աստծո որդի լինելով, քրիստոնեությունը 300 տարի շարունակ հալածված կրոն լինելով, ի վերջո, Քրիստոսի ծնունդը դարձավ մեր թվարկության սկիզբ: Սա նշանակում էր, որ ուզենք թե չուզենք պիտի ընդունենք մեկ հանգամանք, որ, իրոք, Քրիստոս առանձնահատուկ ծնունդ էր: Դարձյալ ասում եմ, որ մարդկային տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, թե ինչու մեկը, ով իր ամբողջ կյանքում 100կմ-ից ավելի չքայլեց (Նազարեթից մինչև Բեթղեհեմ 100-150 կմ է, այս միջակայքում գործեց Քրիստոս), բանակներ չուներ, զորքեր չուներ, հրով ու սրով իր հավատքը չտարածեց, խաչի վրա մահացավ, և հանկարծ նրա ծնունդը դարձավ նոր թվարկության սկիզբ:
Ժամանակին, երբ մեզ դպրոցում փորձում էին բացատրել հին աշխարհի պատմությունը, ասում էին, թե քանի որ ստրկատիրական հասարակարգը սպառել էր իր հնարավորությունները, մարդկությունն սպասում էր փրկչի գալստյանը: Դա պիտի առասպելական մի բան լիներ, և ստրուկներն այնպես հավատացին այդ առասպելին, որ Քրիստոսի Ծնունդը դարձավ նոր թվարկության սկիզբ:
Սակայն այս ամենն անտրամաբանական կլիներ, եթե կարևորագույն գործոնը հաշվի չառնվեր, այն է` Աստծո գործոնը: Հավատացյալ մարդը գիտակցում է, որ ոչ այնքան ինքն է պատմություն ստեղծում, ոչ այնքան ինքը պատմության մեջ դերակատարություն ունի, այլ նաև Աստված: Աստված գործող անձ է և Աստված գործող դեմք է, Աստված պատմությանը միջամտող է, Աստված պատմության ընթացքը փոխող է: Եվ, հետևաբար, այդ համատեքստում պետք է տեսնել հրաշքը:
Այս հրաշալի երևույթն այլ կերպ չես էլ անվանի: Սովորական հյուսնի ընտանիքում խոնարհ ծնողներից ծնված մեկը ապրեց խոնարհ և խաչի վրա էլ անարգ մահ ունեցավ` ամենախայտառակ մահը հռոմեական կայսրության մեջ, որ ստրուկներին էր վերապահված: Հռոմեական քաղաքացիներին չէին խաչում, գլխատում էին կամ դրդում ինքնասպանության:
Իսկ խաչելությունն անարգ մահ էր հեթանոսների համար. այն բարբարոսների մահն էր:
Անշուշտ, Ավետարանի մեջ այս ամենն ասված է, բայց մինչև այդ էլ, երբ ընթերցում ենք Հին Կտակարանը, հանդիպում ենք բազում մարգարեությունների Քրիստոսի ծննդյան մասին:
Այն, որ կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ունենա, և նրա անունը պիտի լինի Էմմանուել, որ նշանակում է «Աստված մեզ հետ է»: Սա ամենակարևոր և ամենագլխավոր մարգարեությունն է Քրիստոսի և նրա կուսական ծնունդի մասին, նաև Աստծո մարդացման մասին: Այսինքն' մի քանի բառերով Եսայի մարգարեն ծննդի հետ կապված ողջ քրիստոսաբանությունը ներկայացնում է այսպես. «Ահա կույսը պիտի հղիանա ու մի որդի պիտի ծնի և անոր անունը Էմմանուել պիտի կոչե» /Ես. Է, 14/: Եսային ներկայացնում է, որ Քրիստոս պետք է լինի կուսական ծնունդ և Աստծո որդի:
Ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, թե «Աստված մարդացավ, մարմնացավ, և մեր ձեռքերը շոշափեցին նրան» (Հովհաննես առաքյալ): Նշանակում է հետևյալը. ինչ որ անշոշափելի էր, դարձավ շոշափելի, և այն, ինչ որ անմերձենալի էր, դարձավ մերձավոր: Սուրբ Ծնունդը Հին Կտակարանում ներկայացվել է բազմաթիվ մարգարեություններով: Եվ այդ սպասումը կար հրեական միջավայրում, ուր պետք է ծնվեր փրկիչը: Բայց փրկչի հասկացողությունը հրեաների մոտ մի քիչ ծուռ ընթացք ունեցավ. իրենք որոշեցին փրկչի մեջ տեսնել հրեական իշխանությունը հաստատողին:
Հրեաների թագավորությունը չկար կամ եթե կար էլ, ապա վասալ էր հռոմեական կայսրությանը և հարկատու: Հրեաներն ամփոփ պետականություն չունեին և փրկչի ծնունդը տեսնում էին իբրև իրենց հրեական պետության վերականգնմանը նպաստող գործոն: Նրանք սպասում էին Մեսիայի' փրկչի գալստյանը: Սակայն երբ Քրիստոս ծնվում է, շատ քչերն են իմանում, որ Մեսիան ծնվեց:
Ավետարանիչները այդ ամենը ներկայացնում են շատ պարզ խոսքերով: Ավետարանից հեռու մարդիկ երբեմն քննադատում են Ավետարանը' ասելով, թե ինչու Քրիստոսի ծնունդը, մանկությունը, պատանեկությունը չեն ներկայացված:
Ի վերջո, Ավետարանը կենսագրական չէ և չի գրվել Քրիստոսի ծնունդը ներկայացնելու համար: Գրվել է Քրիստոսի բերած փրկությունը ներկայացնելու համար: Ամենագլխավոր շարժառիթը, որի համար Ավետարանը գրվել է, Քրիստոսի հարությունն է: Ավետարան նշանակում է ավետիս, բարի լուր, բարի լուրի փոխանցում, որ սոսկ Քրիստոսի ծնունդը չէ, այլ Քրիստոսի հարությունն է:
Ավետարանները գրելու նպատակը բարի լուրը փոխանցելն է, հարության ավետիսը փոխանցելը: Մանավանդ Արևելյան երկրներում հարությունը շատ ավելի կարևոր է, Զատիկը շատ ավելի մեծ շուքով է նշվում, քան Սուրբ Ծնունդը: Սուրբ Ծնունդը Արևմուտքում է ավելի մեծ տոն: Սա իր պատճառներն ունի, ինչպես նաև կապված է ծննդյան օրվա փոփոխության հետ: Մենք հունվարի 6-ին ենք տոնում Սուրբ Ծնունդը, իսկ ամբողջ աշխարհը տոնում է դեկտեմբերի 25-ին, որովհետև դեկտեմբերի 25-ին մեծ հեթանոսական տոն կար, որը պետք էր արմատախիլ անել: Դրա համար Արևմուտքը որոշեց Հիսուսի ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին, որպեսզի այդ հեթանոսական տոնը ստվերի տակ մնա:
Եթե խոսքը արևի պաշտամունքի մասին էր, ուրեմն Քրիստոս իբրև ճշմարիտ արև պիտի ներկայանար, իսկ Արևմուտքում Սուրբ Ծնունդը հաստատելու պայքարն այնքան մեծ էր, որ Սուրբ Զատիկը մնաց երկրորդական պլանում: Իսկ Արևելքը, որ չուներ այդ խնդիրը, բնականաբար, հավատարիմ մնաց առաջին քրիստոնյաների պատգամին, այն է` Քրիստոսի հարությունը փառաբանելուն:
Քրիստոսի ծննդյան մասին չէին խոսում: Բայց ժողովրդի որոշ հատվածի մեջ, անշուշտ, այդ հետաքրքրությունը կար: Ուստի հետագայում Մատթեոս և Ղուկաս ավետարանիչները Քրիստոսի ծննդյան մասին որոշ փաստեր նշեցին և ներկայացրին: Մարկոսը, որ առաջին ավետարանն է գրել, սկսում է ոչ թե Քրիստոսի ծնունդից, այլ հարությունից, իսկ մյուսները' Քրիստոսի ծննդից:
Մատթեոսի նպատակը Քրիստոսի ծնունդը հրեաներին ներկայացնելն է, և դրա համար բազմաթիվ անգամներ նա Հիսուս Քրիստոսի ծնունդը ներկայացնում է` միշտ Հին Կտակարանից մեջբերումներ անելով. «Եվ սա եղավ, որպեսզի կատարվի այդ գիրը, և սա եղավ, որ կատարվի մարգարեի խոսքը»: Ղուկասը, որ շեշտն առավել դնում է զոհաբերության վրա, ավելի քիչ է մեջբերումներ անում, հասնում է մինչև Հովհաննես Մկրտչի ծնունդը: Առաջին քրիստոնյաները այդքան էլ հետաքրքրված չէին Քրիստոսի ծննդյան մանրամասնություններով, առավել ևս' Քրիստոսի մանկությամբ ու պատանեկությամբ:
Ներկայումս ավելի շատ են հետաքրքրվում զանազան շինծու բաներով. իբր Քրիստոս գնաց Տիբեթ, Տիբեթից` Հնդկաստան, Հնդկաստանից` Ճապոնիա: Մինչև 30 տարին լրանալը շրջում էր, այս կամ այն բանն էր անում: Սրանք բոլորը գեղեցիկ վարկածներ, հնարանքներ են, որոնցից ոչ մեկը հիմնավորված չէ Սուրբ Գրքով: Քրիստոս, որ Աստծո որդին էր, բացարձակ կարիք չուներ Տիբեթ գնալու, որպեսզի ճշմարտությունը ճանաչեր:
Այս մտածումները բխում են այն բանից, որ մենք Քրիստոսին ընդունում ենք որպես սովորական մարդու: Հենց այստեղից էլ գալիս է այն, որ Քրիստոս Տիբեթ էլ պիտի գնար, Ճապոնիա էլ պիտի հասներ, որպեսզի իմաստություն ձեռք բերեր: Բայց եթե Քրիստոս Աստծո որդի էր, ուրեմն իմաստությունը մեզանից չէ, որ պիտի ձեռք բերեր: Իմաստությունն ինքն ուներ: Հետևաբար` այդ բոլոր հավելումներն ավելորդ են Քրիստոսի պարագայում, եթե մեր հավատքն անսասան է:
Ավետարանում Քրիստոսի ծնունդը որքան էլ որ հպանցիկ է ներկայացված, սակայն մեկ հիմնական ճշմարտություն կա, որի վրա Ավետարանը դնում է շեշտը' ցույց տալու համար, որ Քրիստոսի ծնունդը մարդկային միջամտության արդյունք չէր, ինչը որ ասում էր Հովհաննես առաքյալը: «Ոչ թե մարդու կամքով ծնվեց, այլ Աստծո կամքով», և ինչպես հրեշտակը երևաց Մարիամին և ասաց.«Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի»:
Սա է այն պարզ ճշմարտությունը, որ պետք է ընդունեն քրիստոնյան և եկեղեցին:
Հիմա որոշ թերահավատներ, իրենց շատ խելացի կարծելով, Քրիստոսի աստվածային ծնունդը հեգնում են: Նրանք հարցնում են, թե ինչպես կարող է կույսը երեխա ծնել: Եթե մարդկայնորեն ենք մոտենում, իհարկե, հնարավոր չէ, բայց Աստծո համար անհնարին ոչինչ չկա: Աստված հողից ստեղծեց տղամարդ և կին և հաստատեց այդ սեռականությունը, և ինքն էլ հաստատեց այդ սեռերի որդեծնությունը: Մի՞թե ինքը չի կարող խախտել իր հաստատած օրենքը, և ինչու՞ Արարչի համար անհնարին պիտի լիներ խախտել իր իսկ սահմանած օրենքը:
Եթե կա Աստված, և Նա Արարիչ Աստված է և փրկիչ Աստված, ուրեմն նրա համար անհնարին ոչինչ չկա: Արդեն 20013 տարի է, որ Քրիստոսի կուսական ծնունդ լինելու ճշմարտությունը շարունակում է իր ընթացքը, և քրիստոնյայի հավատքը մնացել է անսասան: Նա հավատում է, որ Քրիստոս ծնվեց Սուրբ Հոգուց ոչ սովորական ճանապարհով, և դա Աստծո կամքն էր:
Հունվարի 6-ը մինչև այսօր էլ մեզ համար մնում է իբրև Սուրբ Ծնունդ: Աստվածահայտնության հետ միասին նույնիսկ արևմտյան երկրներում Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին են տոնում: Մարդիկ հարց են տալիս, թե ինչու ռուսները Սուրբ Ծնունդը տոնում են հունվարի 7-ին: Խնդիրը հետևյալն է. նրանք տոնում են հին տոմարով (դեկտեմբերի 25-ը նոր տոմարով հունվարի 7-ն է):
Խորհրդային կարգերի օրոք բոլշևիկները Սուրբ Ծննդյան բոլոր ավանդույթները պոկեցին և միացրին հունվարի 1-ին` մտցնելով Նոր տարվա գաղափարը: 70 տարի շարունակ մարդկանց մտքերը կենտրոնացնելով դեպի Նոր տարին' հունվարի 6-ն էլ, հունվարի 7-ն էլ հայտարարեցին աշխատանքային օրեր:
Մեծերը հիշում են «рожденственская ёлка» արտահայտությունը, որ դարձավ «новогодняя ёлка», իսկ «рожденственская ночь» արտահայտությունը դարձավ «новогодняя ночь»:
Հնում մարդիկ ճրագալույցից հետո դուրս էին գալիս և երգում, ուրախանում էին: Երեխաները թակում էին դռները, մեծերը բացում և կոնֆետներ էին բաժանում, քաղցրեղեն: Այդ բոլորը բռնի ուժով տարան ու միացրին Նոր տարվան: ԵՎ մենք արդեն 20 տարի փորձում ենք կամաց- կամաց ժողովրդին հասկացնել, որ սրանք Սուրբ Ծննդյան բաղադրիչներ են, որ պիտի վերադարձնենք Սուրբ Ծննդյան տոնին:


Աղբյուր` Facebook.com` «ԲԱՆՔ ՀԱՐԱՆՑ» խումբ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները
Ամենադիտված