Ռոնալդուն, Մեսսին և Ռիբերին անհավանական ուժեղ ֆուտբոլիստներ են. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին՝ Ռոնալդուին, Ռիբերիին և Մեսսիին:
«Երեք ֆուտբոլիստներն էլ անհավանական ուժեղ են: Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա Ռիբերին պետք է ժամանի Ցյուրիխ և վայելի միջոցառումը: Ես դեռևս չեմ տեսել Ռիբերիի բնավորությամբ մեկ այլ ֆուտբոլիստ: Անհավանական է այն, թե ինչպես է նա պայքարում իր թիմի համար: Ինձ համար մեծ պատիվ է Ռիբերիի մարզիչը լինելը: Հուսով եմ` ինձ կհաջողվի օգնել նրան կատարելագործել իր խաղը»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն