Կմասնակցեմ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը. Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սելտայի» դեմ խաղից հետո հաստատել է, որ մասնակցելու է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը:
«Ես մասնակցելու եմ մրցանակաբաշխությանը: Չգիտեմ` ում կտրվի մրցանակը. ինձ, Մեսսիին, թե Ռիբերիին: Փորձում եմ կատարել աշխատանքս, ինչպես միշտ օգնել «Ռեալին» գոլերով և լավ խաղով: Եթե արժանանամ «Ոսկե գնդակին», ապա շատ լավ կլինի, իսկ եթե ոչ, կյանքը միևնույնն է շարունակվում է, և ինձ համար ոչինչ չի փոխվի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է marca-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ