«Ռեալը» Սուարեսի համար 70 մլն է առաջարկում
Սպորտ
Ինչպես տեղեկացնում է metro.co.uk-ն, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերը ձեռք բերելու համար վճարել 70 մլն եվրո:
Հենց այսպիսի գումար է նշված ֆուտբոլիստի պայմանագրում: Անգլիական ակումբը կփորձի Սուարեսին թիմում պահել, եթե իրենք հնարավորություն ստանան մասնակցելու Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը: Ակումբը, սակայն, նման գումարի վճարման դեպքում Սուարեսին թիմում պահել չի կարողանա:
Նշենք, որ Անգլիայի առաջնության 20-րդ տուրից հետո «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ