Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծ` Կալիֆորնիայի խորհրդարանում
ԱՄՆ
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին հայտնում է «Ազատությունը»` հղում անելով Ամերիկայի հայկական խորհրդին:
Հաղորդագրության համաձայն` AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների պատմությունը՝ կապված «ինքնորոշման և ժողովրդավարական անկախության» ժողովրդի իրավունքի հետ:
Երեք հայկական կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Միավորված երիտասարդ հայերը արդեն իրենց աջակցությունն են հայտնել նախագծին:
Մայք Գաթոն հայտնել է, որ օրինագծի մշակման ժամանակ աշխատել է հայ համայնքի և նրա ակնառու ներկայացուցիչների հետ, ապա հավելել է․-«Ես հատկապես պատիվ ունեմ ներկայացնել այս օրենսդրությունը այն օրը, երբ աշխարհի հայերը իրենց ընտանիքների և սիրելիների հետ տոնում են Սուրբ Ծնունդը»:
Մանրամասներն` այստեղ


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)