«Աստծուն հավատացող մարդ եմ և պատվում եմ մեր իշխանություններին». Արմեն Էլբակյան
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Սերժ և Ռիտա Սարգսյանները ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
Նախագահականից տարածված լուսանկարները բուռն քննադատություն առաջացրեցին համացանցում:
Հանգամանքը, որ ամպհովանին պահել են մտավորականներ, հասարակական որոշ շերտերի համար դարձավ անընդունելի: Եղան կարծիքներ, որ այս կերպ իշխանությունները վարկաբեկում են մտավորականությանը, եւ մարդիկ, ովքեր ժամանակին քննադատել են նրանց, այսօր քայլում են նրանց կողքին:
Դերասան Արմեն Էլբակյանը, ով եղել է ամպհովանին պահողների շարքում, չի ընդունում իր հասցեին հնչող քննադատությունները: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նա նշեց.
«Ինչքան հիմար կա, տարբեր տեսակի կարծիքներ է հայտնում, մարդկանց վիրավորում, աղանդավոր անվանում: Մենք այս աշխարհ չենք եկել իրար վիրավորելու, մենք եկել ենք այս աշխարհ էս աշխարհը ավելի լավը դարձնելու համար, ոչ թե մարդ վիրավորելու:Մենք կարող ենք հազարավոր անհամաձայնություններ ունենալ տարբեր տեսակի երեւույթների հանդեպ, բայց մարդ վիրավորելու իրավունք չունենք: Այնպես են անում, որ վերջնականապես հիասթափվենք, իրար մեջ հավաքված թույները, թարախները թափում են մարդկանց գլխին առանց հասկանալու, որ եթե Աստված թույլ է տվել, որ մենք այսպիսի աշխարհ ունենք, ուրեմն այսպիսի աշխարհում էլ պետք է ապրենք: Ես Աստծուն հավատացող մարդ եմ եւ պատվում եմ մեր իշխանություններին, որովհետեւ Աստված այդպես է պատվիրել: Պետք է հարգել այն իշխանություններին, որոնց Աստված թույլ է տվել, որ դու ունենաս եւ պատվես»:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ