ԱՄՆ-ում եղանակային անոմալիայի հետևանքով` զոհվել է 21 մարդ
ԱՄՆ
ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան շրջաններում ցրտի և ձյան առատ տեղումների հետևանքով` արդեն զոհվել է 21 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Երկրի որոշ նահանգներում եղանակը նորմայից ցածր է 14-19 աստիճանով: Եղանակային անոմալիայի հետևանքով` երկրի որոշ նահանգներում ավելի ցածր ջերմաստիճան է եղել, քան Անտարկտիկայում:
Մարդկանց մեծ մասը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, զոհերի մյուս մասն էլ անօթևաններ են: Սառնամանիքները խախտել են նաև օդային հաղորդակցությունը: Տեղի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել առնվազն 6000 չվերթ:
Նահանգների իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել և կարգադրել են փակել դպրոցներն ու պետական հաստատությունները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)