«Բորուսիան» ավելի լավ է խաղալու. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ թիմը Գերմանիայի առաջնության առաջին շրջանում չի արդարացրել երկրպագուների սպասումները: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:
Մարզիչը խոստացել է, որ թիմը երկրորդ շրջանում ավելի արժանի ֆուտբոլ կցուցադրի:
«Մենք մտադիր ենք ողջ ջանքերը գործադրել, որպեսզի ավելի լավ խաղանք, քան առաջին շրջանում»,-նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջին շրջանի արդյունքում դորտմունդցիները մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում են:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ