«Սելիմի լեռնանցքը» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք»
Հայկական Մամուլ
Սելիմի լեռնանցքն անվանափոխվել է և այսուհետ կոչվելու է Վարդենյաց լեռնանցք: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
«Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ:
Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղանքներում կատարվել են համապատասխան փոփոխություններ և «Սելիմի լեռնանցքը» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»՝ «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս: Ասել է մարզպետը:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ