Զարուհի Փոստանջյանը հինգ ամսով մեկնում է ԱՄՆ
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտևի՝ հինգ ամիս:
Նա մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5–ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ): Նման բացակայությունները Աժ-ում համարվում են հարգելի: Փոստանջյանը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: Հիշեցնենք, Ստրասբուրգում կազինոների վերաբերյալ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, սակայն Փոստանջյանը անձնական հրավեր է ստացել Ստրասբուրգից:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ