Մայրաքաղաքի բանկերում մեծ հերթեր էին գոյացել
Հայկական Մամուլ
«Հայկական Ժամանակը» գրում է, որ երեկ մայրաքաղաքի բանկերում մեծ հերթեր էին գոյացել: Բանն այն է, որ նախատոնական օրերին մեր երկիր մեծ չափով դրամական փոխանցումներ են արվել, այնքան շատ, որ դեկտեմբեր ամսվա վերջին աշխատանքային օրերը բավարար չէին դրանք ստանալու համար: Երեկ՝ այս տարվա առաջին աշխատանքային օրը, բոլորը շտապել են ժամ առաջ ստանալ հարազատների կողմից իրենց ուղարկված դրամական փոխանցումները:
Ի դեպ, դեկտեմբերի 30-ի նույն պատկերն է եղել «Կոնվերս բանկի» «Զվարթնոց» օդանավակայանի մասնաճյուղում: Այդ օրը բանկերի այլ մասնաճյուղեր չեն գործել, եւ հարյուրավոր մարդիկ ցանկացել են գումար ստանալը «հաջորդ տարի» չգցել: Հերթն այնքան մեծ է եղել, որ փոխանցում ստացողների մի մասը դատարկ ձեռքով է տուն վերադարձել: Եղել են մարդիկ, որոնց հերթը հասել է գիշերը ժամը երեքին»:
Մանրամասները` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ