Պոլիտեխնիկի ռեկտորն Ամանորին պարգևատրվել է 650.000 դրամով
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ը գրում է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգևատրվել է 650.000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ՝ 380 000: Այս մասին «Առավոտը» տեղեկացել է համալսարանի աշխատակիցներից:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշխատավարձն Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1.300.000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,- ասաց պոլիտեխնիկցիներից մեկը:
Մյուսների պատմելով, դեռևս նոյեմբերի վերջի ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, թե Պոլիտեխնիկը այլ բուհերի համեմատ գտնվում է լավ ֆինանսական վիճակում` նույնիսկ տնտեսումներ ունեն:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ