Օզիլը՝ Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Գերմանիայի ֆուտբոլային միությունն ամփոփել է քվեարկության արդյունքները, որից պարզ է դարձել 2013թ-ին Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այս մասին տեղեկացնում է միության պաշտոնական էջը:
Երրորդ անգամ անընդմեջ հավաքականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը. վերջինիս հաշվին գրանցվել է ձայների 30%-ը: Օզիլը գերազանցել է Ֆիլիպ Լամին (17,5%) և Թոմաս Մյուլերին (13,7%):
2013թ-ին Օզիլը Գերմանիայի ընտրանու կազմում անցկացրել է 6 խաղ, հեղինակել է 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ