Բուքն ու սառնամանիքն ԱՄՆ-ին հասցրել է 5 մլրդ դոլարի վնաս
ԱՄՆ
Հունվարի սկզբին սկսված եղանակային անոմալիաներն ԱՄՆ-ին հասցրել են մոտ 5 մլրդ դոլարի վնաս: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան նահանգներում մոլեգնող բուքն ու սառնամանիքը վնաս են հասցրել ավելի քան 200 մլն մարդու, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 21 մարդ։
Planalytics-ի ընկերությունը, որն ուսումնասիրում է եղանակային ազդեցությունները բիզնեսի վրա, հայտնել է, որ ԱՄՆ-ում սառնամանիքների հասցրած վնասը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար:
ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով` սառնամանիքներն առաջիկա ժամանակներս նահանջելու «ցանկություն» դեռ չունեն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)