«Բարսելոնան» «Բարսելոնա» չէ առանց Մեսսիի. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը:
«Բարսելոնայի» համար լավ է, որ Մեսսին ապաքինվել է, իսպանական լիգային օգուտ կլինի նման ֆուտբոլիստի վերադարձը: Սա բարձրացնում է մրցակցությունը, քանի որ Մեսսիի հետ «Բարսելոնան» «Բարսելոնա» է: Առանց նրա, սա բոլորովին այլ ակումբ է: Նրանք վատ չխաղացին առանց Մեսսիի, իսկ վերջինիս ներկայությամբ` կատալոնացիների մոտ կրկին ամեն ինչ կարգին կլինի»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Խետաֆեի» դեմ հանդիպմանը կատալոնացիները հաղթել են 4:0 հաշվով, իսկ Մեսսին դուբլ է ձևակերպել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ