Ինձ միշտ հաճելի է լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում. Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հաստատել է, որ մտադիր է մասնակցել «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Ռոնալդուի և Ռիբերիի հետ հավակնում է այդ մրցանակին:
«Ես երբեք չեմ հրաժարվել այդ միջոցառմանը ներկա գտնվելուց: Ինձ միշտ էլ հաճելի է հայտնվել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում, անկախ այն բանից` կստանամ մրցանակը, թե ոչ: Թիմի հաջողություններն ինձ համար կարևոր են անհատական մրցանակներից, չնայած` ինձ դուր է գալիս մրցանակ ստանալը»,-Մեսսիի խոսքը մեջբերում է Inside Spanish Football-ը:
Հիշեցնենք, որ մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Ցյուրիխում, հունվարի 13-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ