«Սպարտակը» մերժել է Մովսիսյանի տրանսֆերի վերաբերյալ անգլիական և գերմանական ակումբների առաջարկները
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալը հայտարարել է, որ ֆուտբոլիստն առաջիկայում չի լքի ակումբը:
«Մովսիսյանի վերաբերյալ առաջարկ է եղել, սակայն դրանցից և ոչ մեկը չի ընդունվել ակումբի կողմից: Մովսիսյանը «Սպարտակի» առանցքային խաղացողն է, և մոսկովյան թիմը չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: Տեսնենք` ինչ կկատարվի տրանսֆերային պատուհանի մնացալ հատվածում: Վերջին ամիսներին Մովսիսյանը հայտնվել է անգլիական և գերմանական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում»,-Պատրիկ Մակեյբի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ