Ընկերոջս` Լևոն Խեչոյանի անմոռաց հիշատակին (լուսանկար)
Գիտություն և Մշակույթ
Ընկերոջս՝ Լևոն Խեչոյանի անմոռաց հիշատակին
Դու հիմա նայում ես մեզ երկնքից,
Մենք հիմա փնտրում ենք քեզ՝ հուշերից...
Լուսե պսակ է իջնում քո հողին,
Որ մեր երկիրն է ու քո հայրենին...
«Ծանր բզեզ» կա այսօր մեր սրտում,
Ինչ-որ բան այն չէ,
Ինչ-որ բան դառն է, տխուր է, կիսատ...
Բայց մեզ հաղթանակ տված քո կռվից՝
Դռներ են մի օր բացվելու հուսո ճերմակ գրքերից...
Ու քո երազած՝ մեր Հայաստանում,
Հողն է ցնցվելու
Քո նման ապրած հրաշք տղերքի
Կյանքի ու արյան գնով ողողված
Մեծ հաղթանակից...
...Դու տարար քեզ հետ
Ցավի մեծ բեկոր,
Որ մեզ հեշտ լինի
Այս դժվար պահի խրամատներում...
12-09-2014
Լոս Անջելես

Հայկ Հրայր


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)