«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել է Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. Խամոյան Գերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները Անդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց» Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին «Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե Քալաշյանին ՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումը Նախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին ՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերը «Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն Քոչարյան 

«Ինչ է նշանակում լինել հայ. լավ ուտե՞լ, լավ խմե՞լ, սեփական խանո՞ւթն ունենալ և ցեղասպանության մասին խոսե՞լ». Շառլ Ազնավուր

Հասարակություն

Ստորև որոշ կրճատումներով ներկայացնում ենք Nouvelles d’Arménie ամսագրին Շարլ Ազնավուրի բացառիկ հարցազրույցը, որի որոշ հատվածներ արդեն հրապարակվել են և մեծ արձագանք գտել Հայաստանում ու Սփյուռքում:

Այս ցնցող հարցազրույցում երգիչը դեմ է դուրս գալիս բոլոր կարծրատիպերին, այդ թվում` «ցեղասպանություն» տերմինի շուրջ մղվող պատերազմին, ինչը սառեցնում է հարաբերությունները Թուրքիայի հետ և վնաս է հասցնում Հայաստանի շահերին:

Ցնցող խոսքեր, որոնք պարզաբանում և ավելի վառ են դարձնում սեպտեմբերի 4-ին ֆրանսիական հեռուստատեսության «Vivement dimanche» հաղորդաշարին տրված հարցազրույցում արտահայտած մտքերը: Ինչպես նաև ձեռք է պարզում թուրքական կառավարությանը: Կգտնվի՞ որևէ մեկը`այն բռնելու համար:

- Դուք նոր ընկերներ ձեռք չբերեցիք «Vivement dimanche»-ին տված ձեր հայտարարություններով:

- Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք, ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, և այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին (…): Այս ու՞ր ենք գնում: Եւ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ու՞մ է դա ձեռնտու: Ընդամենը 3 մեծահարուստ ավազակի՞, 3 մաֆիոզի՞: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է և անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է (…): Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, իսկ մարդիկ կենտրոնանում են միայն «ցեղասպանություն» բառի վրա: Ես չեմ հասկանում, ինչո՞վ է դա օգնելու երկրի առաջընթացին: Ու՞ր է մեզ տանում այդ տրամաբանությունը: Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են նման մտքեր արտահայտելու համար, որտե՞ղ են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար (…): Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան ես հաստատ գիտեմ. մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը 2-րդ անգամ է մահանում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում…

- Այնուամենայնիվ, դուք ձեզ շատ ակտիվ դրսեւորեցիք այդ խնդրի քննարկման հարցում, մասնավորապես պաշտպանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը ֆրանսիական Սենատի առջև: Դուք խոսեցիք Սենատի առաջ…

- Ի՞նչ օգուտ:

- Դուք մասնակցել եք ցույցերին…

- Ի՞նչ օգուտ:

- Դուք հոդվածներ եք տպագրել թերթերում..

- Ի՞նչ օգուտ: Դա մեզ ինչի՞ հանգեցրեց, ի՞նչ տվեց: Եթե մետրերով չափենք իրերի իրական վիճակը եւ սկսենք Ա կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ շարժվել: ԶՐՈ:

- Դուք իսկապես կարծում եք, որ առաջ չե՞նք շարժվել:

- Չենք շարժվել և չենք շարժվելու: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարն ինձ հրավիրեց անցկացնել արձակուրդս իր տանը: Ուրեմն եկեք պայմանավորվենք և որոշենք, թե ինչ պետք է նրանցից պահանջենք: Բայց մենք չպետք է քաղաքական խաղ խաղանք այս կամ այն կողմի շահերը պաշտպանելով: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ինձ բացարձակապես չի հուզում: Ես միայն մի բան եմ ցանկանում, որ սահմանները բացվեն, և այս երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:

- Դրանով դուք աշխարհի՞ն եք դիմում:

- Այո: Ես միշտ լավն եմ խոսում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ժողովուրդ են: Չկա ոչ մի թուրքաբնակ հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Հնարավոր է, որ դուր չգա նրանց վերաբերմունքը, նրանց քաղաքականությունը, բայց ոչ ժողովուրդը` որպես այդպիսին: Իմ նպատակն է խթանել առաջընթացը:

- Այնուամենայնիվ, դուք հիասթափվա՞ծ չեք 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների խախտումից:

- Դրանք մի երեկո ստորագրվեցին, հաջորդ օրը արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև թուրքերի հետ ոչ մի պայմանագիր երբևէ չի վավերացվել: Միշտ լինում է մի այնպիսի պահ, երբ նրանք հետ են կանգնում, և այլևս ոչինչ հնարավոր չէ անել: Նրանց ներկայիս ռազմավարական դիրքը նպաստում է այդ տենդենցին: Նրանք իրենց ուժեղ են զգում և հետևաբար ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Այսպիսով, ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Բայց ինձ վրա այլևս հույս մի դրեք… ամենևին: Ես զզվել եմ: Ես չեմ ուզում անիմաստ ջանք թափել: Թուրքերն այն ժողովուրդն են, որոնց միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաներ են սովորեցրել: Ուրեմն սկսենք նրանց այդ թյուր տեղեկություններից և նրանց հակառակը սովորեցնենք:

- Պետք է բավականաչափ խելացի լինել երկու կողմերի համա՞ր էլ:

- Պարզապես խելացի: Գործել է պետք: Նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել: Իմ հերթին ես ձեզ մի հարց տամ. արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում (…): Գերմանացիներն այլևս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (ֆրանսիացիներս) էլ չենք հիշում Ռուրը: Պետք է խելացի լինել և հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ, եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ:

- Բայց դուք չե՞ք կարծում, որ հայկական իշխանությունները քաջատեղյակ են իրավիճակին և լավ գիտեն, թե ինչ են անում:

- Ես չգիտեմ: Հաջորդ անգամ կխոսեմ այդ մասին նրանց հետ: Ես չեմ ցանկանում որևէ քայլ անել առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Բայց կարծում եմ, նրանց համար առաջնայինը սահմանների բացումն է: Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են:

- Ներեցեք ինձ, բայց չե՞ք կարծում, որ հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես գոյություն ունեցող համակարգն է, որը հույս չի ներշնչում ժողովրդին: Եց սա դեռ առանց հաշվի առնելու Ղարաբաղյան հարցը: Այս հարցում է՞լ պետք է զիջումների գնալ:

- Իհարկե: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիո՞զ լինել. գնացեք և ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին:

- Հայկական հարցի վերաբերյալ ո՞րն է ձեր տեսանկյունը:

- Ես համաձայնություն եմ ուզում: Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը: Բայց ես թքած ունեմ «ցեղասպանություն» բառի վրա: Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը: Թող ճանաչեն կոտորածը (…) Պետք չէ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել, բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը (…):

- Իսկ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի՞նչ եք մտածում: Այդ կողմից Հայաստանին ավելի՞ շատ վտանգ է սպառնում, քան Թուրքիայի կողմից: Ի՞նչ եք դուք առաջարկում:

- Դա ընդհանուր փաթեթի մի մասն է: Դա նորմալ է: Ուղղակի պետք է ազնիվ լինել. արդյոք Ղարաբաղը պատկանո՞ւմ էր ադրբեջանցիներին մինչև Ստալինի նվիրաբերությունը: Մյուս կողմից. արդյոք Ղարաբաղը Հայաստա՞ն է: Ոչ, դա ինքնավար երկիր է: Ճի՞շտ է, թե՞ ոչ:

- Այսինքն, այստեղ նո՞ւյնպես պետք է նահանջել:

- Ոչ, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղը առանձին երկիր է, ինչպիսին Ադրբեջանը և Հայաստանը: Միգուցե ես ուտոպի՞ստ եմ:

- Դուք համաձայնեցնու՞մ եք հայկական իշխանությունների հետ, երբ նման դիրքորոշումներ եք արտահայտում:

- Երբ ես զրուցում եմ հայկական իշխանությունների հետ, ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ: Բայց նրանք ոչինչ չեն անում: Նույնն է նաև Ֆրանսիայում: Իշխանությունների հետ անիմաստ է խոսել: Ինչպիսին էլ նրանք լինեն: Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ-որ բան կանի մեզ համար: Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարեւոր երկիր է Ֆրանսիայի համար: Հնարավոր չէ անտեսել Թուրքիային (…):

- Դուք գո՞հ եք ձեր համերգային նոր շրջանից:

- Ես շատ գոհ եմ: Ես շատ մարդկանց ցույց տվեցի իրենց տեղը: Նրանք, ովքեր վատ բաներ էին գրում իմ մասին, հիմա դեռ փոքր վերապահումներով են ինձ վերաբերվում, թեև գնալով` ավելի քիչ վերապահումով: Միևնույն է, նրանք ինձ երբեք չեն ների իմ հաջողությունների համար: Կներեն միայն, երբ մահանամ: Բայց ես դեռ չեմ պատրաստվում մահանալ: Լսեք ինձ, Արա: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է: Որքա՞ն են նրանք մնացել: Ինձ ասում են` 2,3 մլն: Իշխանությունները նշում են 3,6 մլն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոնի, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ինչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով կամ մյուսն ընդունելով: Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում: Ինչպես տեսնում եք, ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ:

- Իրականում այն, ինչ դուք ցանկանում եք, հայ ժողովրդին ուշքի բերե՞լն է:

- Հարկավոր է նրան ուշքի բերել, թուրքերին` նույնպես: Ամեն ինչ մեր երկու ազգերի մեջ է որոշվելու, եթե մենք բարի կամքի տեր մարդիկ ենք:

- Բայց դուք կարծես «բռնաբարում» եք հայերին: Դուք դա գիտակցու՞մ եք:

- Ես իմ ողջ կյանքի ընթացքում «բռնաբարել» եմ իմ հանդիսատեսին: Ինչո՞ւ պետք է նույն կերպ չվարվեմ իմ հարազատ ժողովրդի հետ: Մի օր իմ քույրն ինձ ասաց. դու կարծում ես, որ որևէ մի թուրք կարող է քեզ սպանե՞լ: Իսկ ես կարծում եմ, որ հայը նույնպես դա կարող է անել, նույն պատճառներով: Ես ռիսկի եմ դիմում: Դա իմ ոճն է: Եվ եթե սկսում եմ բարձրաձայնել, ուրեմն կբարձրաձայնեմ մինչև վերջ: Միգուցե ես սխալվու՞մ եմ: Ուրեմն թող ինձ լուծում առաջարկեն, այլ ոչ թե չգիտեմ թե ինչ: Ոչ մի բողոք, և ոչ մի տաբու (…):

- Դուք ճանաչում եք ՀՀ երեք նախագահներին: Դուք կարո՞ղ եք մեզ հետ խոսել նրանց մասին:

- Ոչ, դա իմ գործը չէ: Նրանք բարի կամքի տեր մարդիկ են, բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը… Ամեն դեպքում երբեք ոչ մի նախագահ ինձ չի ասել «ոչ»: Ավելի լավ կլիներ երևի, որ ասեին: Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի իմանալ: Ինչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտե՞լ, լավ խմե՞լ, սեփական խանո՞ւթն ունենալ և ցեղասպանության մասին խոսե՞լ: Դա՞ է նշանակում լինել հայ: Դա շատ քիչ է:

Զրույցը վարեց Արա Տորանյանը

Թարգմանությունը` Հասմիկ Այվազյանի

 

Աղբյուրը` armtimes.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՆուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ ՄերցՍերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվիՀորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր
Ամենադիտված