Առանց Չավիի «Բարսայի» խաղը կկորցներ իմաստը. Ռոսել
Սպորտ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն անդրադարձել է թիմում` Չավիի կարևորությանը:
Նշենք, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին օրերս կատալոնյան թիմի նախկին ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից արժանացել է Fair Play մրցանակին:
«Առանց Չավիի «Բարսայի» խաղը կկորցներ իր իմաստը: Եթե նա չլիներ, մեզ համար դժվար կլինել գոլ խփելը: Նա Իսպանիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Հենց նա է Մեսսիի, Ինյեստայի և Բուսկետսի հետ ստեղծել «տիկի-տակա» խաղաոճը: Առանց նրա «Բարսան» այլ թիմ կլիներ, և մենք հպարտ ենք, որ Չավին մեր ընտանիքի անդամն է»,-Ռոսելի խոսքը մեջբերում է Inside Spanish Football-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ