Կիևում «Բերկուտի» ջոկատայինները ծեծի են ենթարկել ցուցարարներին
Աշխարհ
Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը ՆԳ Սվյատոշինսկու շրջանային բաժանմունքի մոտ հավաքված ակտիվիստների և «Բերկուտի» ջոկատայինների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ակցիայի առիթը եղել է հունվարի 10-ին, դատարաններից մեկի շենքի մոտ իրավապահների գործողությունները, որտեղ քննվել է «վասիլկովյան ահաբեկիչների» գործը, որոնց դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ 2011-ին Լենինի արձանը պայթեցնելու նախապատրաստման համար։
Միջադեպի արդյունքում` հոսպիտալացվել է 5 մարդ, այդ թվում` երկու պատգամավոր` «Սվոբոդաե» կաուսակցության պատգամավոր Էդուարդ Լեոնովը և «Ուկրաինական երրորդ հանրապետություն» շարժման առաջնորդ, Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն:
«Բերկուտի» զինվորները ծեծի էին ենթարկում բոլորին, այդ թվում` կանանց և ծերերին: Անցորդներին բռնի ուժով հեռացնում էին դեպքի վայրից, իսկ գետնին ընկածներին` շարունակում հարվածել»,-լրագրողներին հայտնել է Լեոնովը:
Հաղորդվում է, որ բախումների հետևանքով` լուրջ վնասվածք է ստացել ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն:
Լուցենկոյի մոտ ախտորոշվել է գլխի վնասվածք: Հիվանդանոցում կատարում են գլխի տոմոգրաֆիա, բժիշկները կասկածում են ուղեղի ցնցում:
Ուկրաինայի ոստիկանությունը կարծում է, որ զանգվածային անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ «Բերկուտի» աշխատակիցների վրա ցուցարարներն աղբ են նետել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ