ԵԱՀԿ-ն կոչ է արել ԱՄՆ-ին փակել Գուանտանամոյի բանտը
ԱՄՆ
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Յանես Լենարչիչն ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել փակել Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Լենարչիչը նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս խոստացել են փակել այդ բանտը, սակայն այն դեռ շարունակում է գործել և պատրաստություններ է տեսնում իր հերթական տարեդարձ նշելու համար:
«ԱՄՆ-ն իր պարտավորությունների մեջ պետք է առաջնային տեղ հատկացնի ահաբեկչության դեմ պայքարում մարդու հիմնարար իրավունքների վերականգնմանը»,-ասել է Լենարչիչը:
Նշենք, որ Գուանտանամոյում պահվում են տարբեր երկրների քաղաքացիներ, որոնց ամերիկյան իշխանությունները կասկածում են ահաբեկչական գործունեության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն