Ամերիկացի կոնգրեսականների կեսը միլիոնատեր են. Time
ԱՄՆ
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է դեպք, երբ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների մեծ մասը միլիոնատեր են: Այս մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով Time պարբերականին:
«Պատասխանատու քաղաքականության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում` պարզվել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և Սենատի 534 անդամից 268-ի կարողությունը գերազանցում է մեկ միլիոնը:
Դեմոկրատ կոնգրեսականների միջին կարողությունը գնահատվում է 1.04 միլիոն դոլար, իսկ հանրապետականներինը՝ մեկ միլիոն:
Ամենաապահովված կոնգրեսականը հանրապետական Դարել Իսսան է: Նա կուտակել է իր 598 միլիոն դոլարը՝ զբաղվելով ավտոմեքենաների առևանգման դեմ պայքարի համակարգի առևտրով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)