Հեշտ չէ Մեսսիին պահեստայինների նստարանին թողնել. Մարտինո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ որոշել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղում իր թիմի կազմը: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Այն հարցին, թե արդյո՞ք Մեսսին խաղադաշտ դուրս կգա առաջին րոպեներից, մարզիչը նշել է.
«Հեշտ չէ Մեսսիին պահեստայինների նստարանին թողնել: Գիտեմ, որ Լեոն, երբ մեկնարկային կազմում է լինում, սիրում է մինչ հանդիպման ավարտը խաղալ: Մենք խոսում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին, սակայն նա երկար ժամանակ չի խաղացել: Մեսսին ինքը չէր խնդրի ինձ չընդգրկել իրեն հիմնական կազմում և պարզապես կասեր, որ գտնվում է հիանալի մարզավիճակում»,- նշել է մարզիչը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ