«Շանթ» ռեստորան «ներխուժած» վարորդը «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասաններից է. shamshyan.com
Հասարակություն
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 8-ին Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի 2-րդ հասցեում գտնվող «Շանթ» ռեստորանային համալիր «ներխուժած» Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նա Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 55-ամյա Սամվել Ղարիբյանն է, ով ընդհարվել էր «Շանթ» ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի դռներին և մուտք գործել ռեստորանի տարածք և հարվածել տաղավարին:
Կայքի տեղեկություններով` Ս. Ղարիբյանը մի քանի, այդ թվում՝ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում նկարահանված գլխավոր հերոսներից է (Մերիի հայրն է):
Շարունակությունն` այստեղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ