«Բերկուտի» ջոկատայիններին վիրավորելու փաստի առթիվ Կիևում գործ է հարուցվել
Աշխարհ
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ուկրաինայում հարուցվել է քրեական գործ` Կիևի դատարաններից մեկի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքում:
Միջադեպի արդյունքում վիրավորվել է իրավապահ մարմինների մոտ 20 աշխատակից:
«Ակտիվիստները դատարանի շենքի և իրավապահ մարմինների ուղղությամբ ջրով շշեր և քարեր են նետել: Չնայած իրավապահները պահանջնել են դադարեցնել հասարակական կարգի խոչընդոտումը` ակտիվիստները շարունակել են անկարգություններ հրահրել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բերկուտի» հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել Ուկրաինայի երկու պատգամավորի և դատարանի շենքի առջև հավաքված ցուցարարներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ