Լևոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթողի գլխավոր ֆավորիտ
Սպորտ
Այսօր Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարը, որին մասնակցում է 12 շախմատիստ. վերջիններիս թվում է նաև Լևոն Արոնյանը:
chess-news-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել` մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդին որոշելու համար:
Քվեարկողների 33.87 տոկոսը համոզված է, որ հաղթողը լինելու է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է` ձայների 24.62 տոկոսով, եռյակը եզրափակում է Ֆաբիո Կարուանան`5.21 տոկոսով:
Նշենք, որ առաջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Հարիկրիշնայի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ