Եթե ես նվաճեմ «Ոսկե գնդակը», ապա դա կլինի իմ վրեժը. Ռիբերի
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին անդրադարձել է «Ոսկե գնդակը» նվաճելու իր հնարավորությանը և նշել.
«Ես արդեն 30 տարեկան եմ: Այդ պատճառով էլ` այժմ կամ երբեք: Այս հաղթանակի համար ամեն ինչ արել եմ՝ խուսափել եմ վնասվածքներից և իրապես խաղացել եմ: Ռոնալդուն շատ գոլ է խփել, իսկ Մեսսին լավագույնն է աշխարհում: Ես ամեն ինչ արել եմ, ավելին տալ դժվար է: Նվաճել եմ բոլոր տիտղոսները և վճռել դիմակայությունների ելքը: Եթե ես նվաճեմ «Ոսկե գնդակը», ապա դա կլինի իմ վրեժը այն զոհողությունների համար, ինչն արել եմ: Ի՞նչ կլինի, եթե չհաղթեմ, կասեմ, որ կյանքը շարունակվում է»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է L'Equipe-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ