«Բորուսիան» նոր հարձակվող է ձեռք բերել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» ձեռք է բերել ֆինլանդական «Հոնկայի» 20-ամյա հարձակվողին՝ Թիմ Վյայրյունենին: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի պամանագիրը կգործի մինչև 2016թ-ը: Վյայրյունենը հանդես կգա Դորտմունդի երիտասարդական թիմում, որը հանդես է գալիս երրորդ լիգայում:
Պայմանագրի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտարարվում:
Նշենք, որ հարձակվողը 24 խաղում Ֆինլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 17 գոլ է հեղինակել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ