Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի «Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան «Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը 

«Կաշառակերության կամ կոռուպցիոն որևէ այլ դրսևորում պատժվելու է օրենքի ողջ խստությամբ». Գ. Կոստանյան

Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014 թվականի հունվարի 11 ին հրավիրել է միջգերատեսչական խորհրդակցություն` գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, Երևան քաղաքի և վարչական շրջանների, մարզերի, զինվորական դատախազության կենտրոնական մարմնի և կայազորների ղեկավար դատախազների, ՀՔԾ, ՊԵԿ, ԱԱԾ, ՊՆ և ՀՀ ոստիկանության քննչական մարմինների ղեկավար անձնակազմների մասնակցությամբ:

ՀՀ Գլխավոր դատախազը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում հանցավորության դեմ պայքարում քրեական քաղաքականության բարելավման, արդյունավետության բարձրացման, աշխատանքների պատշաճ կատարման ու կազմակերպման մի շարք հիմնարար հարցերի վերաբերյալ, դատախազության գործունեության առաջնահերթ խնդիրներից համարելով.

Կաշառակերության և կոռուպցիոն երևույթների ցանկացած այլ դրսևորման բացառում քրեական վարույթի ցանկացած փուլում:

քննիչների և դատախազների մասնագիտական ունակությունների բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացում.

քաղաքացու սահմանադրաիրավական և քրեադատավարական իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանվածություն' նախաքննական մարմնի և հսկողություն իրականացնող դատախազի՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների բարեխիղճ ու մասնագիտական բարձր մակարդակի իրականացման շնորհիվ, անկախ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի շահերի պաշտպանությանը փաստաբանի ներգրավվածությունից կամ ոչ որակյալ իրավաբանական օգնության տրամադրումից:

«Իրավապահ մարմինների գործունեությունն առնչվում է մարդու իրավունքների Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են անձի ազատությունները, անձնական կյանքը, սեփականության իրավունքը և այլն: Հետևաբար, դատախազության և նախաքննական մարմինների գործողությունները կարևոր նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում»,- ընդգծեց Գլխավոր դատախազը:
«Կաշառակերության կամ կոռուպցիոն որևէ այլ դրսևորում պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, այս հարցում որևէ զիջում լինել չի կարող, խորհուրդ չեմ տա իմ այս խոսքերի ճշմարտացիությունը ստուգել սեփական փորձով»,-նշեց Գ. Կոստանյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց վերոնշյալ խնդիրների լուծման և գործնական կիրառման ապահովման նպատակով կազմված «Գլխավոր դատախազի հրամանի նախագիծը», որը կոնկրետ հանձնարարականներ է պարունակում դեպքերի, պատահարների, հանցագործությունների հաշվառման, օպերատիվ-հետախուզական գործունեության և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ոլորտներում քննչական մարմինների և դատախազության աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Քննարկման արդյունքում փաստաթղթում կներառվեն նաև քննչական ստորաբաժանումների ղեկավարների առաջարկությունները:
Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ որևէ մեկը, անկախ հասարակության մեջ զբաղեցրած սոցիալական կարգավիճակից, երբևէ չէր ցանկանա, որ իր կամ իր զավակների ճակատագիրը որոշվեր անարդար, կոռումպացված կամ անգրագետ քննիչի կամ դատախազի կողմից:
ՀՀ գլխավոր դատախազը, ամփոփելով 2014թ. առաջին միջգերատեսչական խորհրդակցության աշխատանքները, ևս մեկ մեկ անգամ շեշտեց հայտնի ճշմարտությունը, որ «ավելի լավ է մի քանի մեղավոր մնան անպատիժ քան մեկ անմեղ մարդ պատժվի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված