Էրիկ Կարապետյանը և Դիանա Մալենկոն ընկերությո՞ւն են անում
Հասարակություն
Ի՞նչ են խոսում. երգիչ Էրիկ Կարապետյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն ընկերություն են անում:
Իրականում. վերջերս ESem.am–ի ընթերցողները նամակներ են գրում՝ խնդրելով պարզել արդյոք երգիչ Էրիկ Կարապետյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն ընկերություն են անում: Տարածված լուրի իսկությունը պարզելու համար ESem.am–ը խոսեց նրանց հետ: «Արդեն գլխի եմ ընկնում, թե որտեղից են տարածվել նման խոսակցություններ: Երևի առիթն այն է, որ ես ու Դիանան վերջերս մի մրցանակաբաշխության հանդիսավարներն էինք, որի ժամանակ, երբ ես կատարեցի իմ «Անիրական սեր ես» երգը, բեմադրության հերոսուհին նա էր: Զարմանալի է, մարդիկ երկու հոգու միասին տեսնելով՝ սկսում են ինչ-որ սիրավեպեր վերագրել, կարծում եմ' մի փոքր ծիծաղելի է: Շատ տեսահոլովակներ ունեմ, որոնցից ամեն մեկն իր հերոսուհին ունի, ինչ է, ուրեմն բոլորի հետ ընկերությո՞ւն եմ արել,- ասաց Էրիկը՝ հավելելով,- մենք միայն լավ ընկերներ ենք: Արդեն մի քանի տարի է, ինչ ճանաչում ենք իրար: Նախկինում մեր հարաբերությունները զուտ գործնական էին, բայց հետո մեր ընդհանուր ծանոթների շնորհիվ լավ ընկերներ դարձանք»: Երգիչը բացառեց, որ հետագայում միգուցե փոխվի հարաբերությունների ընթացքը:
Հաղորդավարուհին նույնպես հերքեց շրջանառվող խոսակցություների իսկությունն՝ ասելով. «Մենք միայն լավ ընկերներ ենք, ուրիշ ոչինչ»: Այն հարցին՝ հնարավո՞ր է, հետագայում ընկերական հարաբերությունները վերածվեն սիրավեպի, Դիանան պատասխանեց. «Երբեք հնարավոր չէ կանխատեսել ապագան, ոչ մեկս չենք իմանա, թե ինչ կլինի հետագայում»:
Մանրամասն՝ esem.am-ում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ