Հիլարի Դաֆֆը ամուսնալուծվում է (ֆոտո)
Հասարակություն
Հոլիվուդյան դերասանուհի երգչուհի Հիլարի Դաֆֆը որոշել է ամուսնալուծվել ամուսնուց` հոկեյիստ Մայք Կոմրիից: 26-ամյա աստղը պաշտոնապես հաստատել է այդ տեղեկատվությունը:
Հիլարին և Մայքը որդի ունեն` Լուկան:
«Չնայած բաժանմանը` նրանք մտերիմ ընկերներ կմնան, և, անկասկած, շփման մեջ կլինեն, - ասել է Հիլարիի ներկայացուցիչը, - նրանք նախկինի նման սիրում են իրենց որդուն և ամեն ինչ կանեն, որ տղան հնարավորինս լավ զգա իրեն ընտանիքի համար ճգնաժամային այս օրերին»:
Աղբյուրների տեղեկություններով` ամուսինները միանգամայն մտածված են գնացել այս քայլին: Նրանց միջև վեճեր և թյուրիմաություններ չկան, պարզապես նրանք հասկացել են, որ այլևս չեն կարող միասին լինել: Նրանք նույնիսկ դիմել են ընտանեկան հոգեբանի օգնությանը, սակայն նրա միջամտությունը արդյունք չի տվել:






















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ