Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան «Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը Իրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները «Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան «Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմին ՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին 

Կգա մի պահ, երբ բողոքի ակցիաները Հայաստանում լուրջ բնույթ կստանան. Թոմ դը Վաալ

Հասարակություն

Վաշինգտոնում գործող «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմ դը Վաալը «Ազատություն» ռադիոկայանի հետ ծավալուն հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ նշելով, որ իր կարծիքով դրանք կշարունակվեն, սակայն ոչ սոցիալական խնդիրների շուրջ: Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին նա ասել է, որ ակնհայտ է, որ եթե եվրոպական մոդելը ենթադրում է միացում ժողովրդավարական պետությունների ակումբին, ապա Մաքսային միությանը անդամակցելը նշանակում է միանալ ավտորիտար ռեժիմների ակումբին, և դրանից ժողովրդավար դառնալու' Հայաստանի հնարավորությունները չեն ավելանա։

- Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը և ակտիվիստները մտահոգություններ են հայտնում, որ այս քայլով' Մաքսային միությանը միանալով, և Կրեմլի հետ մերձենալով, Հայաստանի իշխանությունները ավելի ավտորիտար դիրքորոշումներ կորդեգրեն խոսքի ազատության և այլ ազատությունների հարցում, և տոտալիտար ռեժիմների այս ակումբին միանալը կփչացնի նաև հայաստանյան քաղաքական դաշտը: Ի՞նչ կասեք այս մասին:

- Իհարկե, ավելի ժողովրդավար դառնալու' Հայաստանի հնարավորությունները չեն ավելանա, և ակնհայտ է, որ եթե եվրոպական մոդելը ենթադրում է միացում ժողովրդավարական պետությունների ակումբին, ապա Մաքսային միությանը անդամակցելը նշանակում է միանալ ավտորիտար ռեժիմների ակումբին: Սակայն կարծում եմ, որ ի վերջո Հայաստանը նաև ժողովրդավարության էլեմենտներ ունի խորհրդարանում, մամուլը, թեև ամբողջովին ազատ չէ, սակայն հնարավորություն տալիս է տարբեր տեսակետներ հնչեցնելու, հասարակությունը բավական ակտիվ է: Այնպես որ չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է այդքան «ձգել պտուտակները», նույնիսկ եթե ցանկանա: Ավելին, ես կարծում եմ, որ նա ցանկանում է ամեն դեպքում բաց պահել հնարավորությունները, չփակել դեպի Եվրոպա և ԱՄՆ տանող ճանապարհը, և նա գիտի, որ եթե ավելի ավտորիտար դառնա, Բրյուսելին և Վաշինգտոնին դա դուր չի գա, դուր չի գա նաև Սփյուռքին:

Կարծում եմ ցանկացած հայ գործչի խնդիրը, և սա վերաբերում է, մասնավորապես, Սերժ Սարգսյանին, այն է, որ նա փորձում է միաժամանակ մի քանի ձի քշել, և վախենում է ցած ընկնելուց:

- Հայաստանում ոմանք կանխագուշակում են, որ շարունակվող արտագաղթը և տնտեսական ճգնաժամը պայթունավտանգ իրավիճակ են ստեղծում և հանգեցնելու են սոցիալական հուզումների: Ի՞նչ եք կարծում նման սոցիալական «պայթյունի» հնարավորության մասին 2014 թվականին, նման որևէ հնարավորություն տեսնո՞ւմ եք, ապստամբություն տեղի կունենա՞:

- Հայերը ավանդաբար սոցիալական խնդիրների շուրջ ապստամբություն չեն բարձրացնում: Բացի այդ, էմիգրացիան նույնպես լարվածությունը թուլացնելու դեր է տանում' այն մարդկանց մի մասը, ովքեր կարող էին փողոց դուրս գալ ցույցի, գերադասում են լքել երկիրը: Այնպես որ կարծում եմ, որ մենք կշարունակենք բողոքի ցույցեր տեսնել Հայաստանում, և ինչպես ցանկացած հասարակության մեջ, դժվար է կանխատեսել, թե դրանք կոնկրետ ինչից կծագեն: Սակայն չեմ կարծում, որ դա կլինի սոցիալական խնդիրների շուրջ: Քաղաքական խնդիրն է, որ մարդկանց դուրս կբերի փողոց: Մենք կարող ենք կանխագուշակել անկանխատեսելին, որովհետև բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ուժերը ի զորու չեն եղել մոբիլիզացնել հասարակական դժգոհությունը:

Բայց մենք կարող ենք ականատեսը դառնալ ինքնաբերաբար տեղի ունեցող մի իրավիճակի, երբ ինչ-որ մի կոնկրետ խնդիր մարդկանց դուրս կբերի փողոց և կգա մի պահ, երբ այդ բողոքի ակցիաները լուրջ բնույթ կստանան: Արդյոք դա տեղի կունենա 2014-ին' միգուցե ոչ, բայց մի օր դա կարող է Հայաստանում տեղի ունենալ:

Մանրամասն՝ այստեղ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցերԱլ-Շարաա. Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքովԻրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համարԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է դատական ակտը չկատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (տեսանյութ)Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակելՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողություններըՔանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ ԱբրահամյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 27-ի դրությամբՎանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված