Գվարդիոլան փոխեց ֆուտբոլը. Վիլաշ Բոաշ
Սպորտ
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշն իր հիացմունքն է հայտնել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին: Այս մասին տեղեկացնում է բրիտանական մամուլը:
Պորտուգալացին նշել է, որ Գվարդիոլան հեղափոխություն է կատարել ֆուտբոլում:
«Գվարդիոլան այն մարզիչն է, ով փոխեց ֆուտբոլը: Միշտ էլ օգտակար է ուսումնասիրել նրանց աշխատանքը, ովքեր գտնվում են բարձունքում: Այն, թե վերջին կես տարում ինչ արեց մարզիչը մյունխենյան թիմում, վկայում է, թե ինչպիսի հիանալի մասնագետ է Գվարդիոլան»,- նշել է Վիլաշ Բոաշը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ