Մեսսին միշտ լավագույնն է, եթե նույնիսկ տարվա մեջ մեկ գոլ հեղինակի. Ագուերո
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն համոզված է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է:
«Մեսսին ֆուտբոլիստ է այլ մոլորակից: Նա միշտ լինելու է լավագույնը, եթե նույնիսկ տարվա մեջ մեկ գոլ հեղինակի:
Կարծում եմ` տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը նա կնվաճի: Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի ֆուտբոլ ցուցադրեց «Ռեալում», սակայն Մեսսին մնում է անգերազանցելի»,-Ագուերոյի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ Մեսսին ՖԻՖԱ-ի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 4 անգամ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ