Կոենտրաուն համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն առաջիկայում հնարավոր է վարձավճարով տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
25-ամյա ֆուտբոլիստի գործակալը՝ ժորժե Մենդեշը, անգլիական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը դեմ չէ «Յունայթեդ» տեղափոխվելուն: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ կողմերը պայմանագիր կնքելու մեկ փորձ կատարել են, սակայն գործարքը չի կայացել:
«Միշտ ասել ենք, որ Ֆաբիոն իսկապես լավ ֆուտբոլիստ է և վաստակել է մեր թիմում լինելու իրավունքը»,-նշել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ