Ուկրաինայում իշխանության կողմնակիցները վերսկսել են ցույցերը
Աշխարհ
Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության կողմնակիցները վերսկսում են ակցիաները: Այս մասին հայտնում է Українська правда-ն:
Կիևում կառավարական ցույցերը հիմնականում անցկացվում են Գերագույն ռադայի շենքի մոտ։ Նոր տարվա նախօրեին իշխանության կողմնակիցները դադարեցրել էին ակցիան։
Կառավարամետ ակցիաները վերսկսվել են այսօր՝ հունվարի 13-ին: Ակցիայի մասնակիցները տանում են Ուկրաինայի և Ռեգիոնների դրոշներ, ինչպես նաև երգում են ազգային երգեր։
Միաժամանակ, Կիևում շարունակվում է «Եվրամայդանի» մասնակիցների ակցիան։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են 2013 թվականի նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ