Ռուսաստանն ԱՄՆ-ին վարդագույն գլխարկ է «նվիրել» (ֆոտո)
ԱՄՆ
Ռուսական պատվիրակությունը, որը գործուղման էր մեկնել Փարիզ, ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիին վարդագույն գլխարկ է նվիրել: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ Twitter-յան էջը:
Լարված քաղաքական քննարկումները գերտերությունների ներկայացուցիչները փորձել են ընդմիջել հետաքրքիր հումորներով:
Ավելի վաղ՝ բանակցություններից առաջ, Քերին երկու կարտոֆիլ էր նվիրել ռուս նախարարին, ինչն առաջացրել էր պատվիրակությունների ծիծաղը։ Պետքարտուղարի խոսքով՝ նախարարները հեռախոսազրույցներից մեկի ժամանակ կատակով քննարկել էին ԱՄՆ Այդահո նահանգի` կարտոֆիլին վերաբերող հարցերը։

Հիշեցնենք, որ այսօր Փարիզում մեկնարկել է եռակողմ հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)