«Ծառուկյանի անունը շեշտելու համար էս անգամ իմ վրա են հորինել»
Հայկական Մամուլ
Երեկ էլեկտրոնային կայքերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ օրերս ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը: Գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Ըստ այդ տեղեկատվության՝ նա օդանավակայանի VIP սրահում փորձել է զենք փոխանցել մեկին, որն այն իր հետ պետք է երկրից դուրս հաներ, բայց ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Առուստամյանին: Որոշ բարձրաստիճան անձանց միջնորդությամբ, սակայն, Սեդրակ Առուստամյաննն անմիջապես էլ ազատ է արձակվել: Երեկ թերթի հետ զրույցում նա պարբերաբար ծիծաղելով հերքում էր տեղեկությունը:
«Դա լրիվ անհեթեթություն է: Չգիտեմ, դե որ տենց էր թող իմ նկարը դնեին, ինչո՞ւ էին Ծառուկյանի նկարը դնում: Ձեզ պարզ չի՞, որ Ծառուկյանի անունը շեշտելու համար էս անգամ իմ վրա են հորինել»,- ասել է նա:
Մանրամասները` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ