Ուկրաինայի ընդդիմությունն արգելափակել է երկրի խորհրդարանի աշխատանքը
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն արգելափակել են երկրի խորհրդարանի աշխատանքը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Նրանք պահանջում են երկրի ներքին գործերի նախարար Վիտալի Չախարչենկոյի պաշտոնաթողությունը և 2014-ի պետական բյուջեի ընդունումն` ըստ կանոնակարգի:
«Վիտալի Չախարչենկոյին պետք է պաշտոնաթող անել: Մենք առաջարկում են ստեղծել ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով, որը կուսումնասիրի բողոքի ակցիայի մասնակիցների դեմ անօրինական ուժ կիրառելու դեպքերը»,-հայտարարել է «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ ցուցարարների նմատմամբ ուժ կիրառելու կապակցությամբ պահանջում է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնաթողությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)