Մանկապարտեզի սաների ծնողները այլընտրանք չունենալով գնել են ներկայացման տոմսեր, սակայն անգամ նստելու տեղ չկար
Հայկական Մամուլ
Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի բնակիչներից թիվ 67 մանկապարտեզի սաների ծնողները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Ամանորին երեխաների համար մանկապարտեզի տնօրինության կողմից 800 դրամով վաճառվել են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ամանորյա ներկայացման տոմսեր: «Այլընտրանք չունենալով՝ երեխաների համար գնեցինք տոմսերը: Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16:30-ին, ներկայացանք թատրոն, սակայն նստելու տեղ չկար: Անգամ տոմսերի վրա նշված նստարանների համարները չկային: Սա ի՞նչ վերաբերմունք է»,-զայրացած պատմեց ծնողներից մեկը:
«Ժողովուրդ»-ը փորձեց իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Անժելա Բարսեղյանից, որն ասաց, թե այդպիսի բան չի եղել. «Եթե նման բան լիներ, մարդիկ հաստատ այդ պահին կբողոքեին, որ տոմս են գնել եւ ոտքի վրա կանգնած մնացել»:
Մանրամասները` «Ժոովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ