Վարչապետի հետ ձեռնամարտը հեռու է գնացել, կանգ առե՛ք. Սերժ Սարգսյանը` Գագիկ Ծառուկյանին
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի քսանութին Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ասել է. որ վարչապետի հետ ձեռնամարտը հեռու է գնացել, կանգ առեք, ու հրադադար է կնքվել վերջինիս թիմերի և նրանց «տակ» գտնվող լրատվամիջոցների միջև։
Որից հետո Գ. Ծառուկյանը մեկնել է Մոնակո՝ Ամանորն այնտեղ անցկացնելու։ Իսկ Հովիկ Աբրահամյանը հունվարի մեկին այցելել է Սերժ Սարգսյանին՝ վերջինիս հոր մահվան առաջին Նոր տարվա առիթով, ընդ որում, բացի Անվտանգության խորհրդի անդամներից, որևէ այլ մեկն այդ օրերին չի այցելում Սարգսյաններին։ Ապա մեկնել է Եվրոպա՝ ոչ միայն Ամանորն անցկացնելու, այլև բուժզննության համար։ Դա էր պատճառը, որ Հ. Աբրահամյանը բացակայում էր Սուրբ Ծննդյան պատարագից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ