Րաֆֆի Հովհաննիսյանը Ֆինանսական լուրջ խնդիրներ ունի. Խոսակցություններ կան, որ նա հեռանալու է «Ժառանգությունից»
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ն գրում է. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն: Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ փախստական պրոցեսներում այլևս չկա:
«Ժառանգության» առաջնորդը նաև Ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճաքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց): Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ մեր զրույցում խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից: Վերջին շրջանում վատ են նաև կուսակցության գործերը: Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ