Ալիկ Սարգսյանը որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերևս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, և նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել: Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ քեֆ անելիս:
Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը: Իսկ ակորդեոն չի՞ նվագել՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ: Ըստ թերթի աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում:
Մեկ այլ նախկին «ոստիկանապետ» էլ՝ Ներսիկ Նազարյանն օրինակ, Դուբայում հարյուր հազարավոր դոլարներ շաղ տալով՝ շշմելու Նոր տարի է նշել»,-գրում է թերթը:
Մանրամասնեը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ