Ավտովթար Կիևյան կամրջին
Արտակարգ Պատահար
Հունվարի 14-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 32 FL 399 պետհամարանիշի, «Օպել» մակնիշի 48 FT 444 պետհամարանիշի և թիվ 71 երթուղու ԳԱԶել մակնիշի 0742Տ պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Ն. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ